«Կյանքը խաղի պես բան է. ոմանք գալիս են՝ մրցելու, ոմանք՝ սակարկելու, իսկ ամենաերջանիկները՝ խաղն այդ դիտելու»:
Պյութագորաս

Հա՛, ամենաերջանիկներն այսօր է՛լ խաղին չեն մասնակցում, բայց մի նրբերանգ կա. Պյութագորասի ժամանակների հետ համեմատած՝ ահագին բան է այսօր փոխվել: Այսօր կարող ես ո՛չ խաղին մասնակցել, ո՛չ էլ սակարկել, ո՛չ խաղադրույք անել, բայց այսօր մի բան կա, որ Պյութագորասը հաշվի չէր առել, քանզի անգամ Պյութագորասի երևեկայությանն էդ բանը հասու չէր եղել. այսօր ֆեյսբո՜ւք կա: Ֆեյսբուքում «նստած»՝ էդ նունն է, ինչ լուսամուտիդ գոգին նստած՝ ողջ բակում եղածը թամաշա անես, դրսում ընթացող խաղին հետևես՝ մի տարբերությամբ. բակի փոխարեն ֆեյսբուքում արար աշխարհն է քո դեմ:

Դրսում մեկմեկու մա՞զ են փետում, կամ իրա՞ր ճանկռում. մտքումդ ասում ես՝ «Կռի՜վ, կռի՜վ՝ ես թամաշա», ու բավականություն ստանում կռվից: Ու որպեսզի դրսից հանկարծ քեզ չտեսնեն՝ վարագույրդ քաշում, էդ վարագույրիդ ճեղքի՛ց ես աչալուրջ դիտում՝ «Շառից հեռո՜ւ» խելամիտ նշանաբանով: Կա՛մ, չուզածդ մեկը պատուհանի տակով անցավ՝ գլխին ջուր ես լցնում, մի կողմ քաշվում, որ քեզ չտեսնեն ու չմտածեն, թե ջուր լցնողըդու ես:

Նույն «լուսմուտիդ գոգին նստած»՝ կարող ես նաև էդ լուսամուտից էն լուսամուտը շատ թունդսիրահարվել, ընդ որում առանց սիրահարվելուդ օբյեկտի չքնաղ պատկերը տեսնելու, քանզի ինքն էլ քեզ պես իր փակ վարագույրի հետևից սոսկ ծիկրակում է, քանզի նկարն ինքը հլաչի դրել: Բայց մյուս կողմից էլ՝ դո՛ւ էլ նկարդ հլաչես դրել:

Էդ «լուսամուտիդ գոգին նստած»՝ հեշտ է նաև շա՜տ, շա՜տ թունդզայրանալ, նե՜նց գեշ զայրանալ, որ արար աշխարհի քեֆն էդ զայրույթովդ բերել ու զայրույթիդ դիմաց սրտիկներ ստանալ, միայն ափսոս որ էդ զայրացողդ իր անունի տեղակ մորքուրի տղու ընկերոջ՝ բարուրի էրեխու նկարն էր իր էջում դրել ու իր անվան տեղ մի հատ «առյուծանուն» «նիկ» «համարձակ» գրել: Հետո ասում են առյուծի կաթը արաղն է. բնա՜վ, առյուծի կաթն առանց անունդ գրելու «չոտկելու» տրված էդ լայն հնարավորությունն է:

Էդ «լուսամուտիդ գոգին նստած» կարող ես ուրիշ շա՛տ բաներ էլ անել, բայց առայժմ դրանց չեմ անդրադառնա: Ու էս ընձեռած բոլոր շռայլ հնարավորությունների չքնաղ արդյունքում՝ բոլորը գոհ են, բոլորը՝ երջանիկ: Ու քանզի համարյա արար աշխարհը ֆեյսբուքում է, ուրեմն ստացվում է, որ «արար աշխարհն այսօր գո՜հ ու երջանի՜կ է»:

Ինչ վերաբերում է այդ «արար աշխարհի երջանիկների» շռայլ հանգրավանի՛ն՝ ֆեյսբուքի՛ն, ապա ափոսում եմ, որ ինքը չի թողնում՝ էդ արար աշխարհի հետ մե՛նք էլ երջանիկ լինենք. 24 ժամով գովազդի դնելիք նյութն է փետրվարի 9-ի գիշերը 1.30-ին նո՜ր դնում, 24 ժամի համար վճարն ստանում, նույն օրը 20.30-ին գովազդից հանում: Արդյունքում՝ 20.30-ից հանած 1.30, ավա՜ղ, 24 ժամ բնավ չի անումԻսկ էդ «երջանկությանն» էլ տեր կանգնելու ու արդարությունը վերականգնելու մի հատ աղոտ ճար էլ ֆեյսբուքն, ավա՜ղ, գոնե ճկույթո՜վ մատնացույց չի անում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ