Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Ինչպես հայտնում է NBC-ն, արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ դեռ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից երկու օր առաջ նա մեքենան վարել էր առանց անվտանգության ամրագոտու, ինչի հետ կապված նկատողություն էր ստացել ոստիկանությունից։ Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև թագուհու հետ։