ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը գնալով Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովա դառնալու ավելի ու ավելի խոշոր հայտ է ներկայացնում: Այս կնոջ վերջին խոշոր հայտը Ստեփանակերտում էր, Եղբայրական հուշահամալիրի մոտ, իր պայծառ գլխավերևը պարզված հովանոցով, որ հանկարծ անձրևի կաթիլները չսպառնան նրա ազնվազարմ սանրվածքին: Ինչ խոսք, որ թրջվելը հաճելի բան չէ, բայց որ դրա համար գլխիդ վերև զոնտիկ բռնող ունենաս, դրա համար պիտի Գոհար Աբաջյան լինել: Ստորև բերում ենք անձրևանոցն իրենց ձեռքերով բռնողների նկարներ ու դրանում կարծես թե ոչինչ չկա անպատվաբեր, դրան չի խանգարում ոչ երակներում թագավորական արյան հոսքը, ոչ գերտերության ղեկավար, ոչ էլ գերհանրաճանաչ լինելը: