ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը կտրելով, որ իր վարկանիշը նորից ամերիկացիների աչքում կբարձրանա, որոշել է ինքն իր «PR»-ով զբաղվել։ Այս անգամ էլ հայտարարել է, որ ինքը ամերիկյան տնտեսության «փրկության» մեջ վիթխարի ներդրում ունի։ Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Երկրի ներկայիս տնտեսական վիճակը Թրամփը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա վստահեցրել է, որ նախորդ նախագահը հաճախ է ընդունել տնտեսական սխալ որոշումներ և դրանցով իսկ ստեղծել ավելորդ դժվարություններ ու խնդիրներ։ Դե իսկ ինքն էլ վերևից ուղարկված «փրկիչն» էր, որ եկավ ու ժողովրդին ազատեց Օբամայի սխալ քաղաքականության «ճիրաններից»։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ