Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Կոլումբիա է հասցրել Վենեսուելայի համար հատկացված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Հայտարարվել է նաև, որ կշարունակվեն աշխատանքները Խուան Գուայդոյի հետ, ով, ինչպես հայտնի է, վենեսուելական ընդդիմության առաջնորդն է: Տեղեկացնենք, որ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն շրջափակել է Կոլումբիայից իր երկիր տանող ճանապարհը, թույլ չի տալիս այնտեղից որևէ բանի փոխադրում: