Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համացանցային գրառմամբ տեղեկացնում է, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում Քասախում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։ Նախարարը նշում է, որ վերանորոգված ճանապարհը հանրապետության համայնքներում իրականացվող 152 սուբվենցիոն ծրագրերից մեկն է։

«Շուրջ 605 մլն դրամ հատկացրել ենք համայնքային ճանապարհների ասֆալտապատման ու վերանորոգման համար, թվով 51 ծրագիր, որի մի մասն ավարտված է, մյուս փուլը կմեկնարկի գարնանը։ Մեր քաղաքացիները երթևեկելու են բարեկարգ ճանապարհներով», -ավարտել է գրառումը Սուրեն Պապիկյանը