Փարիզում օրեցօր ավելի է սրվում ժողովուրդ-իշխանություն հարաբերությունները։ Երեկ վերսկսվել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան։ Նրանք դեմ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականությանը։ Ինչպես հայտնում է BFM TV-ն, իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։ Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել է իրավապահների կողմից բազմության ուղղությամբ նետված նռնակը։ Նրանք այդկերպ փորձել են ցրել խորհրդարանի ցանկապատը գրոհած ցուցարարներին։ Արդյունքում տուժել է մի լուսանկարիչ, ով ցանկացել է հետ մղել ցուցարարների կողմն ուղղված նռնակը, որը պայթել է նրա ձեռքում։ Տղամարդը կորցրել է թևը։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ