Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբը:

Փորձառու մասնագետը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, գլխավորել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, «Փյունիկը» և «Բանանցը»։ Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Տոբոլը»։

Նախօրեին «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ: ՖԱ «Արցախ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում մարզչին համատեղ գործունեության համար, գնահատում մեծ ծավալի աշխատանքը, որը կատարվել է նրա օրոք, և մաղթում նորանոր մարտահրավերներ և հաղթանակներ: