Երեկ Գյումրիում տրվել է «EU at LOFT in Gyumri» ծրագրի մեկնարկը, որով Եվրամիության անդամ պետությունների սովորույթները, ավանդույթն ու մշակույթը կներկայացվի գյումրեցի երիտասարդներին: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մարզի ու քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներ: Արժևորելով միջոցառման գաղափարը՝ Սվիտալսկին նշել է, որ Գյումրիում նաև «Եվրամիության տուն» բացելու ցանկություն կա. «Գյումրիում Եվրամիության տան ստեղծման ծրագիրը մեր 2019 թվականի գործողությունների մեջ է: Այս գաղտնիքն առաջին անգամ եմ բացահայտում, ու մինչ այս ծրագիրը կյանքի, կկոչվի, EU at LOFT in Gyumri-ն այս ծրագրի «նախապատրաստում կլինի»: