Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկրի նախագահացուներին ուկրաինացի ժողովրդին արդար ընտրություններ ցույց տալու կոչ է արել՝ հաղորդում է РИА «Новости»-ն: Նա նշել է, որ դիմացը դեռ 50 օր կա. «Հավաքվեք, պարոնայք թեկնածուներ, պայմանավորվեք ինչպես իրականացնել ազնիվ մրցակցություն ու չկորցնել երկիրը, ամեն ինչ չվերածել ատելության ու ստոր պրովոկացիաների՝ չէ որ այնքան հաճելի է հաղթել արդար ընտրություններում: Մեր ժողովուրդը շատ է տանջվել ու ձեռք է բերել արդար ընտրություններ և ոչ թե քաղաքական կեղտի մրցարան ունենալու իրավունքը:

Ավելի վաղ նախագահի թեկնածուներից Անատոլի Գրիցենկոն հայտարարել էր, որ իր մրցակից, երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրողներին կաշառելու ցուցում է տվել՝ դրա համար հատկացնելով երկու միլիարդ գրիվեն (5 միլիարդ ռուսական ռուբլի):