Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ՝ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումից զատ հանդիպել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ տեղեկանում ենք ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող հարցեր։