Լա լիգայի 23-րդ տուրն աղետաբեր է եղել Մադրիդի «Աթլետիկոյի» համար, որը հյուր է ընդունել մայրաքաղաքը ներկայացնող մյուս թիմին՝ «Ռեալին», ու զիջել 3:1 հաշվով: Նկատենք, որ վերջին երկու տարում Դիեգո Սիմեոնեի սաները շատ վատ են հանդես գալիս «սերուցքայինների» հետ մրցակցությունում ու դա հավասարապես ինչպես սեփական հարկի տակ, այնպես էլ՝ արտագնայում: Այս մրցավեճը «Ռեալի» համար հիշարժան էր նաև նրանով, որ տևական ընդմիջումից հետո թիմը բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ ի դեպ այնտեղից ստիպելով նահանջել օրվա մրցակցին: Իր 45 միավորով «արքայականը» մեկ նիշով ավել է «Աթլետիկոյից», սակայն հինգով պակաս է «Բարսելոնից», որն այսօր երեկոյան հյուրընկալվում է Բիլբաոյի «Աթլետիկին»: