Գոլառատությամբ է առանձնացել բունդեսլիգայի 21-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Հոֆենհայմ» մրցակցությունը, որտեղ տանտերերը չեն կարողացել կոտրել հյուրերի դիմադրությունն ու բավարավել են մեկ միավոր վաստակելով: Հետաքրքրական է, որ «Հոֆենհայմը» կարողացել է խաղ «վերադառնալ» այն բանից հետո, երբ պարտվում էր 3:0 հաշվով: Սա կամքի ու համառության դաս էր առաջնության առաջատարին: Եվ այսուհանդերձ, շնորհիվ նախորդ տուրերում կուտակած միավորների, դորտմունդցիները շարունակում են մնալ աղյուսակի գլխամասում: Նրանց ակտիվում է 50 միավոր:

Անհամեմատ ավելի վատ է հանդես եկել մյուս «Բորուսիան»՝ Մյունխենգլադբախինը, որը սեփական հարկի տակ 3:0 հաշվով զիջել է «Հերտային», սակայն նույնպես չի կորցրել աղյուսակում մինչ այդ ունեցած երրորդ հորիզոնականը: