Այսօր «Դեբատ» ակումբում կայացածքննարկման ժամանակ քաղաքագետ ԱղասիԵնոքյանն անդրադարձել է Արցախյանհիմնախնդրին ու փաստել, որ իր համոզմամբբանակցություններում զգալի հետընթաց կա. «Տեսնում ենք, որ այլևս չի խոսվումՎիեննայի և Սանկտ Պետերբուրգիպայմանավորվածությունների, Հելսինկյաներեք սկզբունքների մասին: Վտանգավոր է նաև այն, որ ՀՀ արտաքինքաղաքականությունը դարձել է միավեկտոր, բազմազանություն չկա, ինչը նշանակում է, որ ՀՀ-ին դժվար կլինի դիմագրավել դրսիճնշումներին: Ասեմ նաև այն, որ եղած, փաստաթղթավորված բանակցային հիմքիփոխարեն մենք այսօր ունենք վերելակումունեցած հանդիպումները, համաձայնորոնց՝ պայմանավորվել են չկրակել: Մինչդեռ այս ընթացքում Ադրբեջանըլրջագույն պաշտպանական շինություններէ ստեղծել սահմանի մոտ, նրանք լրջորենպատրաստվում են պատերազմի, և մենքչենք խանգարում իրենց, քանի որզինադադարի ռեժիմում ենք գտնվում: Այսբոլորը հաշվի առնելով՝ ես ենթադրում եմ, որ ունենք լուրջ հետընթաց, չնայածորոշակի փոփոխություն տեղի ունեցավբեռլինյան հանդիպման ժամանակ, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց, որվերադառնում են հին սկզբունքներին: Սակայն, ես կարծում եմ, որ մենք այնքանենք խորացել այս ծուղակում, որ այնտեղիցդուրս գալ արդեն չենք կարող: Կարծում եմ՝ մեզ մոտակա ամիսներին սպասվում ենբավականին ծանր զարգացումներ»: