Սիդնեյում 28.7 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Պատճառը հզոր ամպրոպն ու քամի են եղել՝ հաղորդել է Endeavour Energy ընկերությունը, որն ապահովում է քաղաքի արևմտյան բնակելի զանգվածի էլեկտրամատակարարումը:

Ազգային օթերևութաբանական ծառայության տվյալներով՝ գիշերվա ընթացքում տեղումների քանակը հասել է 70 մմ-ի, իսկ ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով՝ հասնելով +21-ի: «Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև կարկուտ», -տեղեկացնում է օդերևութաբանական ծառայությունը: