Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովը պատասխանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմածովային օպերացիաների ղեկավար, ադմիրալ Ջոն Ռիչարդսոնին, ով Վաշինգտոնին կոչ է Ռուսաստանի ու Չինաստանի առնչությամբ անցնել «գրոհի»: Մորոզովի խոսքերով՝ նման կոչերը կարող են հանգեցնել զենքի կիրառման, անգամ՝ միջուկային պատերազմի:
«Ճնշել», «առաջինը հարվածել» ՝ սա ըստ էության պատերազմ է… առանց տեսանելի պատճառների», -հավելել է Մորոզովը:
Նա նշել է, որ ամերիկյան ակտիվության ֆոնին Ռուսաստանի գործողություններն ունեն նվազագույն «ինքնապաշտպանության տեսք»: «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ցանկացած լոկալ կոնֆլիկտ հղի է միջուկային զենքի կիրառմամբ ու մեծ պատերազմով», -ավարտել է ասելիքը Մորոզովը: