Ֆուտբոլի դաշտում պատգամավորներն են։ Ըստ ամենայնի՝ կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում կանցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: Համաձայն մամուլում տեղ գտած լուրերի՝ պատգամավորները ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից են լինելու։ Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ: Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ասում են, ֆուտբոլի սիրահար է և առողջ ապրելակերպի ջատագով: Նկատենք, սակայն, որ ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հերքել է այս լուրերը մամուլի հետ զրույցում, ինչպես նաև այն, որ ենթադրյալ ֆուտբոլային խաղի կազմակերպիչը իրենք են։

Մնում է սպասել վաղվան՝ տեսնելու՝ արդյո՞ք այդ խմբակցության պատգամավորները խաղալու են ֆուտբոլ և ո՞ւմ օգտին է հաշիվը գրանցվելու։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ