«Աղքատը, որ հավ կուտե, կամ հավն է հիվանդ, կամ աղքատը»։
Հայկական ժողովրդական առած

Ո՜նց եմ զարմանում. ախր ոչ ավել, ոչ պակաս էն հսկայակա՜ն, էն ամենայն հայո՜ց նախագահ Արմեն Սարգսյանն ի՛նքն ասաց, որ էս աշխարհի բոլոր ազգերից «համաշխարհային ու համակապակցված» ազգը մենք ենք հենց: Ասել է թե՝ մի հատ«սուպերազգ»: Ու էդքանից հետո էդ «գլոբալ համակապակցման» առհավատչյան մեր աշխարհասփյուռ ձեռներեցների՝ ներդրում անելու հուզիչ«խաբրիկներն» են, որ պարբերաբար մեզ են ղրկում:

Հա՛, մեզ հետ էդպես «թո՜ւնդ համակապակցված» մեր աշխարհասփյուռ ձեռներեցները եթե Արևմուտքից «խաբրիկ» են ղրկում, ապա Հյուսիսից ղրկում են… «քսիվ»:
Իսկ
մեր ժողովրդական առածի էն՝ «հավ ուտելու բախտին արժանանալու շեմին գտնվող հիվանդը» մեր երկրի տնտեսությունն է, որտեղ էլ հենց մեր աշխարհասփյուռ, բայց «համակապակցված» ձեռներեցները պտի իբր ներդրում անեին: Ու քանի որ, չնայած էդ խոստումխաբրիկներին», ներդրում չկա, նշանակում է մեր էդ ձեռներեց հայրենակիցների «հավերը» հլա ողջ ու առողջ են

Արևմուտքից՝ միայն անչափ ջերմեռանդ խոստումխաբրիկներ», Հյուսիսից՝ միայն շատ ակտիվ հեղինակությունների շատ պասիվ «քսիվներ»:

Ասեմ նաև, որ մենք առածում հիշատակված էդ աղքատի՛ց էլ վատ վիճակում ենք, քանզի նա գոնե հա՛վ ունի, որ, հենց հիվանդացավ, ուտի: Մենք էդ «հա՛վն» էլ չունենք, մենք միայն հո՛ւյս ունենք, որ դրսից մեր ձեռներեցները մեզ մեկ-մեկ, ըստ իրենց խոստման, «հավն» էդ պտի ղրկեն: Ըստ իս՝ երևի իրենց թվում է, թե էդ «հավը», իրենց էդ տված հուզիչ «խաբրիկ»-խոստումը լսեց, սիրտը հուզմունքից պտի գեշ լցվի, որպես թևավոր, իր ոտով պտի գա՜, ստեղ վայրէջք կատարի:

Թեպետ, մյուս կողմից, մեր էդ ներդրում չանող հայրենակիցներն էլ մեղք չունեն. 20 տարի է՝ ստեղ ներդրում անելու ցանկություն ունեցողների միջից մեր իշխանությունը միայն աղվես ու աքիս էր ընտրում, դրա՛նց միայն թույլ տալիս, որ ներդրում անեն: Դրանք էլ «էս-էն հավանոցից թռցրած հավերն» ստեղ ներդրում էին անում՝ կիսվելով ստեղի՛ աղվեսների ու աքիսների հետ: «Լավագույն» դեպքում՝ ստեղի՛ հրաշքով մնացած «հավերն» էին փետրահան անում, միասին դնում, «էփում ու ուտում», բայց հո՞ «բուլյոնը», հազա՜ր ներողություն, արգանակը՝ կաթի՜լ-կաթի՜լ «շռայլում» ժողովրդինԻսկ իրենց քրտինքով «հավ բուծած» մեր էն մյուս հայրենակիցները, տեսնելով գազանների էդ համերաշխ «ընթրիքը», թողեցին-փախան, որ ոչ միայն իրենց «հավե՛րը», այլ նաև հենց իրե՛նց դրանք ձեռի հետ հանկարծչեփեն-ուտեն:

Արդյունքում՝ մեր նախկին իշխանավորները, իրենց սեփական բողազո՛ւմ միայն էդ ինվեստիցիա-ներդրումներն արին, էնքա՜ն ներդրեցին, որ գե՜շ վքնեցին, ու որոշեցին, որ էլ ի՞նչ ներդրում, էլ տեղ կա՞, որ էլ ներդրում անեն. ներդրումն այլևս վնասակար էր իրենց առողջության համար: Ու էդ մասին իրենք, էդպես անգո՜ւթ վքնած, էլ ոչ էլ խոսեցին, ոչ էլ հիշեցին, մինչև որ էս վերջերս, երբ «հավանոցից» իրանց լարեցին, սկսեցին գանգատվել, թե երկրում ո՛չ ներդրում կա, ո՛չ ներդնելու միտք:

Տե՛ր Աստված, սրանց հարմար մի հատ բառ կար, է՞. բառը մտքիցս թռավ: Լա՜վ, թռավ՝ թռավ, մի հատ ուրիշ բառ կհորինենք. ա՜յ«հավաֆիլ խորոզներ», ախր արար աշխարհին դո՛ւք մեզնից հիասթափեցրիք, հիմա բղավում եք, թե հիասթափվե՞լ են, ներդրում չե՞ն անում: Ախր էդ մարդկանց աչքն ընենց դրիք ու հարյուր տարով վախեցրիք, որ էլ ո՞նց համարձակվեն՝ գան, ներդրում անեն: Լավագույն դեպքում՝ իրենք կսպասեն, տեսնեն նորերը «Դարվինի ցուցակում» ո՛ր հորիզոնականում ի՛նչ տեղ են զբաղեցնում, նոր գուցե թե իրենց մտքները փոխեն ու համարձակվեն՝ գան, ներդրում անեն: Իսկ որպեսզի էդ մտքին իրենք գան, ժամանակ է պետք:

Բանն այն է, որ դուք ոչ թե 20 տարի խլեցիք մեր զարգացումից, այլև, պլյուս դրան, նաև էնքա՛ն տարի, որքան որ պետք է ձեր կողմից երկրի՝ ոտնատակ արված հեղինակությունն ու վստահությունը վերականգնելուն: Իսկ էդ վերականգնողական աշխատանքների առաջին փուլում մի հատ «էլիտար», մի հատ «VIP-կլիենտների» գազանանոց պետք կըլնի բացել, էդ հին աղվեսներին ու աքիսներին բներից հանել-տանել, էդտեղ գցել: Ու հենց ինվեստոր եկավ, առաջին հերթին, դրան տանել էդ գազանանոցի համալրումը ցույց տալ, որ հանգի՜ստ, առանց «ընթրված լինելու» վախի՝ գա ու իր ուզած ներդրումն անի: Ու իր առաջին ներդրումն ինքը հենց էդ գազանանոցում հավեսո՜վ կանի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ