Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձել կառավարության ներկայացարած ծրագրին ու Lragir.am-ի հետ զրույցում ի մասնավորի ասել. «Այն ընդհանրապես բարի ցանկությունների մասին փաստաթուղթ է: Եվ դրանք, իմ կարծիքով, այնքան շատ են, որ արդեն կարդացողի մոտ վստահություն չեն առաջացնում, որ այդ քայլերը հնարավոր է իրագործել: Բացերը շատ-շատ են մեզանում, բայց այն, ինչ բոցաշունչ ու վառ գուներով նկարագրված է ծրագրում, ակնհայտ է, որ ոչ թե 5 տարում, այլ 10 տարում էլ մենք չենք կարող հասնել այն գեղեցկությանը, ինչ այնտեղ արտացոլված է: Այդ ծրագիրն ըստ էության իր մեջ չի պարունակում քանակական ցուցանիշներ, որ մենք հասկանանք, թե այդուհանդերձ ինչի ենք ձգտում, ինչպես ենք ձգտում, ովքեր պետք է պատասխանատու լինեն: Այսինքն՝ սա որևէ մեկին նեղություն չտվող ու որևէ մեկի համար պրոբլեմ չստեղծող ծրագիր է»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: