Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մարդասիրական նպատակներով Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու նախաձեռնությանը՝ գրելով.
«Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝
1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի եւ Սիրիայի ՊՆ-երի միջեւ 2001 (!!!) թվականին ստորագրված ինչ-որ համաձայնագրի վրա։
2. Իշխանությունները այդպես էլ չեն հրապարակում Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը Հայաստանին։
3. Ոչ մի փաստարկված խոսք, ոչ մի իրավական հիմք Սիրիայում մեր տղաների պաշտպանության եւ այլ երաշխիքների մասին։
4. Իշխանություններն ընդունեցին իմ պնդումը, որ մեր զորախումբն այնտեղ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Թեման շարունակելու է մնալ իմ ուշադրության կենտրոնում։ Մեր բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: