Այս հանգստյան օրերին եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները քիչ թվով հետաքրքրական դիմակայություններ չեն առաջարկում ֆուտբոլասերին, սակայն դրանց մեջ իր բարձր կարգավիճակով առանձնահատուկ է կանգնած մադրիդյան երկու գերակումբների՝ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» այսօր կայանալիք մրցակցությունը, որը երկրի մայրաքաղաքը կիսելու է երկու մրցակցող բանակի: Հյուրընկալող կողմն «Աթլետիկոն» է: Հիշեցնենք, որ վերջինս 44 միավորով երկրորդ հորիզոնականում է ու «սերուցքայիններից» ավել ունի երկու միավոր: