Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը գործարարությամբ զբաղվելու համար կառավարության կողմից հնարավորությունների ստեղծումն է: Ասված է այնպես, ինչպես Բոնապարտն էր պատվիրել սահմանադրություն գրողներին՝ կարճ և անորոշ: Եկամտահարկի 23% համահարթեցում նախատեսելն այդ հնարավորությունների շրջանակո՞ւմ է: Մի քանի օր առաջ բանանը խանութից 780 դրամով եմ գնել, բանանի մենաշնորհը չվերացա՞վ: Իջևանում միջին խանութի տերը դժգոհում է, որ կողքին գտնվող սուպերմարկետներն ապրանքները մեծ քանակությամբ մատակարարներից գնելով՝ ցածր գներ են սահմանում, ինքն ստիպված է լինելու խանութը փակել: Տնտեսական հեղափոխության հոտ չի փչում»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: