Ֆրանսիական L’Équipe թերթը հրապարակել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը: Բոլորից շատ վարձատրվում է «Բարսելոնի» ավագ Լիոնել Մեսին: Ամսական նա ստանում է 8,3 միլիոն եվրո: Երկրորդ հորիզոնականում այս մրցաշրջանունում Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 4,7 միլիո: Եռյակը եզրափակում է մադրիդյան մեկ այլ ակումբի`«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,3 միլիոն:

Տասնյակում են` Նեյմարը (ՊՍԺ) – 3,06, Լուիս Սուարեսը («Բարսելոն») – 2,9,. Գարեթ Բեյլը («Ռեալ») – 2,5, Ֆիլիպե Կոուտինյոն («Բարսելոն») – 2,3, Ալեքսիս Սանչեսը («ՄՅՈՒ») – 2,28, Կիլիան Մբապեն (ՊՍԺ) – 1,73, Մեզութ Օզիլը («Արսենալ») – 1,6