Այսօրվանից Կիպրոսում մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությունը, որին հրավիրվածի կարգավիճակով մասնակցում է նաև Երևանի «Փյունիկը», որի մրցակիցն անդրանիկ խաղում լինելու է ռուսական «Մուրոմը»: Նշենք` «Մուրոմն» ու «Փյունիկը» ներկայացնում են A խումբը: Բացի այս թիմերից, խմբում հանդես են գալիս նաև Սարանսկի «Մորդովիան» և Վոլգոգրադի «Ռոտորը»: Փետրվարի 11-ին մեր թիմի մրցակիցը կլինի «Մորդովիան», փետրվարի 14-ին՝ «Ռոտորը»: