Կատալոնյան «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է Լիոնել Մեսիից թիմի ունեցած կախվածության մասին. «Գիտեմ, որ մի օր Լիոնել Մեսին կասի, որ ավարտում է կարիերան: Մենք պետք է «Բարսելոնին» պատրաստենք ապագային: Ակումբ են եկել երիտասարդ, գերազանց խաղացողներ, որովհետև մեզ անհրաժեշտ է շարունակել հաջողության պատմությունը: Դա մեր պատասխանատվությունն է», - ֆունկցիոների խոսքերն է մեջբերում BBC-ին: Անդրադառնալով արդեն իր կարիերային՝ նա ասել է, որ ևս երկու մրցաշրջան կկատարի իր պարտականությունները. «Ինձ անհրաժեշտ է թիմը թողնել լավագույն վիճակում: Ուզում եմ, որ նոր նախագահին ունենամ «Սա մեր ժառանգությունն է» ասելու հնարավորություն»: