«Բարսելոն»- «Ռեալ» դիմակայության օրինակով ոչ-ոքի ավարտ ունեցավ նաև Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Բետիս»-«Վալենսիա» առաջին մրցավեճը՝ միայն այն տարբերությամբ, որ եթե էլ կլասիկոյում կողմերը փոխանակել էին մեկական գոլ, այստեղ յուրաքանչյուրն այդ բանը արեց երկու անգամ: Ընդ որում «Վալենսիան» հաջողացրել է դուրս գալ ծայրահեղ ծանր վիճակից՝ թիմն ընթացքում պարտվում էր 2:0 հաշվով: