Աշոտ Ասատրյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․«Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ:
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հրամանով Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները անցել են հերթական զորավարժությանը, որը իրականացվում է համակարգիչներով:
Զինված ուժերի ռազմական խաղեր կենտրոնում մեկնարկել են համակարգչային օժանդակությամբ հրամանատարական կազմով զորավարժություններ:
Հասանովը փորձում է տարատեսական ռազմական խաղերի և համակարգիչների օգնությամբ բարձրացնել իր ենթակայության տակ գտնվող հրամանատարների մարտութնակությունը: Սրան զուգահեռ ադրբեջանական բանակի ենթակայության տակ գտնվող կայքերը շարունակում են տարածել անհանդուրժողականության կոչեր»: