«Ամենակարևոր նվաճումն այն է, որ հիմա Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Հայաստանից արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, երկրում չկա տնտեսական մենաշնորհ: Բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: Իսկապես քաղաքացիներն են որոշում իշխանության ճակատագիրը»:
Նիկոլ Փաշինյանը՝ Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը

Հանդիպում են Խաչիկն ու Հրաչիկը: Հրաչիկը թե՝ «Իմացա՞ր, որ Քաջիկը մեռավ»: «Վա՜յ, բա ես իրան բա՜ն պտի ասեի», -հանկարծակիի է գալիս Խաչիկը:
Ճիշտ
նման մի անհարմար բան էլ էսօր ստացվեց. պարզվեց, որ մեր քաջ-քաջառողջ մենաշնորհն ու կոռուպցիան Քաջիկի պես «հոգին է ավանդել», մենք բանից լրիվ անտեղյակ ենք եղել: Իսկ ես էլ ուզում էի մեր է՛դ «ողորմածիկին»՝ մենաշնորհի՛ն, մի էրկու «կարևոր» բան ասեի, դրա դեմ ահագին բան էի մտածել, որ ասեմ, էն էլ՝ խնդրե՜մ, ըստ վարչապետի՝ մեր մենաշնորհը վերցրեց ու «էս քանի օրն» իր «մահկանացուն կնքեց»:
Շա՜տ
անհարմար բան ստացվեց:
Մանավանդ
որ, շուրջս եմ նայում, ամեն անկյունից էդ «ողորմածիկն» է ծիկրակում: Կարող է՞ տեսածս դրա ոգին կամ ուրվականն է, որ դեռևս ստեղ ֆռֆռում, դեռևս սիրտն ստեղից կտրել չի կարենում: Թե՞ մեր աչքն էնքան է էդ մենաշնորհից ու կոռուպցիայից վախեցած, որ մեր աչքի՛ն հանց հալյուցինացիա են գալիս-երևում:

Իսկ միգուցե էն բանանի մենաշնորհի «վերանալու» պե՞ս են դրանք «վերացել». «ուրիշի անվան տակ», «ուրիշի փաստաթղթերով», «պլաստիկ վիրահատություն արած»՝ ազատ ստեղ ֆռֆռում են, ստեղից-ընտեղից էն ասածիս պես ծիկրակում:
Բայց,
ինչքան էլ պլաստիկ վիրահատված լինեն, իրանց շարժուձևից, իրանց պահվածքից տեղն ենք բերում դրանց:
Ինչ
վերաբերում է մեր վարչապետի մյո՜ւս պնդմանը, թե կոռուպցիան է՜լ է մեզանում լրիվվերացել, ապա էդ արդեն մե՛ր քննարկելու բանը չէ, ավա՜ղ, դրա քննարկմամբ ուրիշ կազմակերպության պտի անհանգստացնենք՝ ուֆոլոգների՛ն:

Ինչո՞ւ:
Որովհետև
եթե մերոնք այլևս կոռուպցիա չեն անում, բայց էդ կոռուպցիան էլի շարունակվում է, ուրեմն այլմոլորակայիններն են էլի գալիս ստեղ, կոռուպցիա անում ու համը հանում:
Ի
միջի այլոց, էդ անտեր կասկածը ճագարից արագ ու հեշտ բազմացող բան է: Խնդրե՛մ, կասկածն առ այն, որ այլմոլորակայիններն են գալիս, ստեղ կոռուպցիա անում, ծնեց կասկածն առ այն, թե վայ թե էլի էդ բախտախնդիրներն են, որ ծպտված թափանցել են մեր վարչապետի աշխատակազմ ու մեր վարչապետին տեղեկացնում են, թե մեզանում կոռուպցիան ու մենաշնորհը լրիվ վերացել են:
Ինքս
անձամբ դեմ եմ եղել ու արտահայտվել, որ էստեղ տարածենք ու որպես վերջնական ու միակ հեղինակություն էստեղ հռչակենք համաշխարհային, ավելի ճշգրիտ՝ արևմտյա՛ն զանազան կազմակերպությունների զարմանազան զեկույցները՝ մեզանում եղած կոռուպցիայի առթիվ: Բայց ծայրահեղության մեջ ընկնելն էլ բան չէ: Նրանց տարածած տեղեկատվությամբ՝ մենք մեր կոռուպցիայի «բարձր» մակարդակով աշխարհում բոլոր երկրների ցանկում երկրորդ հարյուրյակում ենք «փառահեղ բազմում»: Իսկ մենք այսօր ասում ենք՝ մեզանումբնա՜վ կոռուպցիա չկա:
Սա
էլ մի բան չէ:
Այնպես
որ, պարո՛ն վարչապետ, ճիշտ ժամանակն է փոխելու Ձեր այն խորհրդականին, որ Ձեզ նման տեղեկություն է տվել:
Ինչ
հիմնավորմա՞մբ: Ա՛յն հիմնավորմամբ, որ էդ մարդը մեր երկրից չէ, ավելին՝ մեր մոլորակից չէ, լրիվ ուրի՛շ մոլորակից է: Փոխե՜ք, ամա՜ն, էդ հեգ պանդուխտին իրա հարազատ մոլորակը ղրկեք, ինքն ստեղմե՜ղք է:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ