«Էվերտոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայությամբ մեկնարկել է Անգլիայի պրեմիեր լիգայի 27-րդ տուրը: Խոսեպ Գվարդիոլայի սաներն արտագնայում երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել են տանտերերին ու 62 միավորով, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեցող «Լիվերպուլը» տուրի շրջանակներում, երկու օր անց, սեփական հարկի տակ մրցելու է «Բոռնմուտի» հետ: Անգամ ոչ-ոքին լիվերպուլցիներին հնարավորություն կտա կրկին միանձնյա գլխավորել առաջնությունը: