Երեկ ուշ երեկոյան կայացել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Բարսելոն»- «Ռեալ» դիմակայության առաջին մրցավեճը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, վնասվածք ունեցող Մեսին խաղադաշտ է ելել միայն երկրորդ խաղակեսում: Պատասխան հանդիպումը փետրվարի 28-ին է, Մադրիդում: Հենց այստեղ էլ կորոշվի թե այս երկուսից որը եզրափակչում կստանա գավաթը վիճարկելու իրավունքը:

Այսօր կայանալու է կիսաեզրափակիչ մյուս զույգի՝ «Բետիսի» ու «Վալենսիայի» դիմակայությունը: Ինչպես նախորդ մրցակցության պարագայում էր, «Կենտրոն» հեռուստաընկերությունը կհեռարձակի և այս դիմակայությունը: