ՀՀ սփյուռքի նախարարությունում ընթանում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումը լրագրողների հետ:

Ես Սփյուռքի նախարար նշանակվել եմ իմ թիմի կողմից, որ կարողանամ իմ` Սփյուռքը ճանաչելու փորձը, իմ պատկերացումները բերեմ ու նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալեմ նախարարությունում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
 
«Մենք պետք է բացառապես ձեռնամուխ լինենք վերացնելու, վերափոխելու նախարարության աշխատանքը», - ասաց Մխիթար Հայրապետյանը: