Soccerex Football Finance միջազգային աուդիտորական կազմակերպությունը հիմք ընդունելով հինգ հիմնական արժեք ու դրանց հիման վրա որպես գնահատման միջոց նշանակելով ինդեքս՝ հրապարակել է աշխարհի 100 ամենահարուստ ակումբների ցանկը: Առաջին հորիզոնականում է «Մանչեսթր Սիթին» (4,21): Նրան հաջորդում են «Պարի Սեն Ժերմենն» (4,21) ու Մյունխենի «Բավարիան» (2,67): Հետաքրքրական է, որ համաշխարհային ֆուտբոլում տոն տվող իսպանական երկու գերակումբները՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը», առաջին հնգյակում էլ չեն, հաջորդում են անգլիական «Տոտենհեմին» ու «Արսենալին»: Նկատենք, որ առաջին տասնյակում է ևս երկու անգլիական թիմ «Մանչեսթր Յունայթեդն» ու «Չելսինին»: Ինչ վերաբերում է իտալական գրադին, «Յուվենտուսը» խցկվել է այս երկուսի արանքը: