Գոլառատ հանդիպում է գրանցվել Գերմանիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-Բրեմենի «Վերդեր» դիմակայությունում: Խաղի հիմնական ժամանակն ի հայտ չի բերել հաղթողին, նունը հետևել է և հավելյալում՝ միայն այն տարբերությամբ, որ այստեղ կողմերը փոխանակել են երկուական գոլ: Խաղի վերջին րոպեին պարտությունից խուսափած բրեմենցիներն առավել հաջողակ են եղել հետխաղյա տասնմեկմետրանոցներում ու բունդեսլիգայի առաջատարին զրկել հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: