Այսօր ու վաղը կայանալու են Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոն»-«Ռեալ», «Բետիս»-«Վալենսիա» առաջին դիմակայությունները: Kentron TV-ին մեծ նվեր է արել իր հանդիսատեսին ու հայտարարել հանդիպումները ցուցադրելու մասին, որոնք կայանալու են ուղիղ կեսգիշերին: Չթերարժևորելով երկրորդ մրցակցությունը՝ ավելորդ չհամարենք ընդգծել առաջինի առանձնահատուկ կարգավիճակը, որ ցանկացած մակարդակի հանդիպման դեպքում իր վրա է սևեռում համայն աշխարհի ուշադրոթյունը: Եվ այսպես՝ այսօր ֆուտբոլային մեծ երեկո է իսպանական երկու գերակումբների կատարմամբ, խորհուրդ է տրվում բաց չթողնել բացառիկ վայելքի հնարավորությունը: