Օրերս Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, առաջին անգամ խոսել է իր ախտորոշման մասին։ Իր ալբոմի շնորհանդեսի պատվին ռեփերը որոշել է Վայոմինգում երեկույթ կազմակերպել, որտեղ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ժամանել է նաև նրա կինը, հաղորդում է Daily Mail-ը։

Հարցազրույց տալիս Քանյեն ասել է, որ բիպոլյար խանգարմամբ է տառապում։ Սակայն նա կարծում է, որ դա ոչ թե հիվանդություն է, այլ իր սուպերուժը։

«Մինչև 39 տարեկան դառնալս ինձ երբեք ախտորոշում չեն տվել։ Բայց ինչպես ասել եմ՝ դա ոչ թե հաշմանդամություն է, այլ սուպերուժ»,-հայտարարել է ռեփերը։

Իր խանգարումը նա նաև «իր երրորդ անձ» է անվանել։