Հայկոն քաղաքապետարանի աշտարակի գագաթին
Տիար
Զենոնը զարմանալի կերպարով էր ներկայացել Օվալաձև բուֆետի այցելուներին՝ որսորդական տաբատ, շերտավոր շապիկ և ‹‹Դուխով›› ֆիրմայի արտադրության մի պարսատիկ: Վրդովված էր նա, խոհուն էր և խոտորվում էր, ինչպես Թարթառ գետը վաղ գարնանը (այս գետը գարնանը կատաղի է, ինչպես մաճառն աշնանը):

Ուշագրավ տեսք ուներ հյուրընկալման օթյակը: Կլոր, սնկաձև սեղան (առանց աթոռներիպատված կեղտակորուս սփռոցով, վրան էլ տեղակայված թանկագին հյուր, քաղաքապետ Հայկոյի նախասիրած ուտեստը և խմիչքը:

Ճաշացանկ՝
Գերմանական նրբերշիկով հոդ-դոգ, ոչխարի անարատ պանիր և ‹‹Դիլիջան›› գարեջուր:
Հ.Գ.-1 Նա, ով ոչխարի անարատ պանիրը փոխարինում է ժամկետանց յոգուրտով, հաշվեք, որ այդ պահից անդամագրվեց ՀՀԿ-ին:
Հ.Գ.-2 Նրանք, որոնք հոդ-դոգը ուտելուց վրայից լֆիկյան օղի են խմում, Շշի Մելո են կամ է՝լ Գոնսալես:

Օրակարգ
Արգո Հայկո, մեծարգո քաղաքապետ, ես՝ Զենոնս, օրը մեջ այցելում էի թատրոն՝ օգտվելով քաղաքային տրանսպորտից: 2019-ից իսպառ հրաժարվել եմ տրանսպորտային ծառայությունից, թատրոն եմ հասնում ոտքով, նույնն էլ խորհուրդ եմ տալիս Ձեզ: Սակայն մեկ հորդոր՝ քայլելիս անպայման շնչեք քթով, արտաշնչեք բերանով: Սա մարզական քայլարշավ է և շատ օգտակար է, չկասկածեք:

***

Սակայն ինչո՛ւ պիտի տիար Հայկոն մագլցի Արգիշտի-1 աշտարակի գագաթը: Սա հարց է, որ պիտի սկզբունքային պատասխան ստանա:
Պիտի անխուսափ բարձրանա, զի
հեղափոխությունը վտանգված է, ՀՀ հպարտ քաղաքացիներիս սիրտը կրծում է կասկածի որդը, զի բարձրավոլտ խոստումներ կան, որոնք, առանց նյութական հիմնավորվածության, գազով լցված փուչիկի պես ճախրում են օդում, իսկ փուչիկները, գիտեք, կարող են պայթել (ի վերջո յուրաքանչյուր փուչիկ 2 գործառույթ է իրականացնում՝ փքվել է և ուրախացնել թամաշայի սիրահարներին, հետո պայթել և կտոր-կտոր թափվել գետնին, ապականել տուն ու փողոց):

Caption

Ամենամեծ փուչիկը մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու խոստում-ահաբեկումն էր: Ինչո՞ւ: Դե քանզի շշուկ անգամ չկա, թե 1 կայարանի համար պահանջվող, դիցուք, 100 մլն դոլար գումարը որտեղից է հայթայթվելու:
Քաղաքապետարանը
անզոր է նման գումար տրամադրել:
Կառավարությունը
նույնպես:
ԱԺ-
ն, չկասկածեք, ձեռնպահ կմնա:

Ելքը համաերևանյան դրամահավաքն է: Սակայն ինչպես այն կյանքի կոչել:
Միայն
այսպես՝ աշտարակը գրավելով: Եվ ստեղծագործական կլինի, և հեղափոխաշունչ:

Տիար Հայկոն, ‹‹Արգիշտի-1››-ի կատարին է: Նստած թե կանգնած՝այս է խնդիրը:
Տեղին
է հետևյալը, նստած վիճակում նա կկարդա իր խնդրագիրը Երևանին, կանգնած վիճակում կհայտարարի դրահամահավաքի ձևաչափն ու ժամանակացույցը (և նստած, և կանգնած վիճակում պատվարժան Մարությանը պետք է գերվստահելի ամրագոտիներով գամվի աշտարակին):

Ես՝ Զենոնս, պատրաստ եմ վասն մայրաքաղաքի քաղաքակրթման ‹‹Երևանի մետրոպոլիտենի կառուցում›› հիմնադրամին նվիրաբերել ամսական 1 հազար դրամ:
100 հազար
երևանաբնակ կմասնակցի՞ քաղաքափրկիչ դրամահավաքին:
Համոզված
եմ՝ համարյա թե:
Քաղաքապետարանի
ղեկավարությունը, յուրաքանչյուրը 100-ական դոլարով, կմիանա՞ ծրագրին:
Համոզված չեմ, բայց հույս ունեմ:

Աժ-ի 132 երեսփոխանները (ներառյալ նրանց օգնականներն ու խորհրդականները) արդյո՞ք ամիսը 1 անգամ հիմնադրամին սիրահոժար կնվիրաբերեն 110-ական եվրո:
Սպասելի չ
է, սակայն կարելի է հուսալ:
Արդյո՞
ք տիար Ծառուկյանը բոյարական փեշը չի տանի մի կողմ ու Երևանին միանգամից չի նվիրաբերի, զորօրինակ, 100 մլն ֆունտ սթերլինգ: Լավ, գոնե դրա կեսը:
Չեմ
կասկածում: Ինչի՞ն չի տվել, որ մետրոպոլիտենին չտա:

Մի խոսքով արդեն կանանց միամսյակի օրերին հնարավոր է, որ հիմնադրամում կուտակվեն առաջին գումարները: Իսկ եթե կառավարությունը ևս միանա պարգևավճար ստացած իր նախարարաց դասով ու ՊԵԿ-ի նախագահի քարտուղարուհով, ապա մինչև տարեվերջ հնարավոր է շնորհավորել միմյանց ‹‹Աջափնյակ››կայարանի բացման կապակցությամբ:

Իհարկե, շատ տեղին կլինի, որ պատգամավոր-ազատամարտիկ Նաիրա Զոհրաբյանը, ավանդույթը չխախտելով, զուգվի թունելագործի հագուստով և շաբաթը մեկ օր մասնակցի շինարարական աշխատանքներին, ինչին ընդհանրապես չենք կասկածում՝ նկատի ունենալով հանրօգուտ աշխատանքի լծվելու նրա անսանձ ջիղը:

Միով բանիվ, տիար Հայկո, նման ենթատեքստով ճառ պատրաստեք և առաջիկա շաբաթ օրը, ժ. 12 00-ին, հանրահավաքի հրավիրեք քաղաքի բնակիչներին:
Տիար
Հայկո, պարոն Մարության, արդյո՞ք տեղյակ եք, որ ՀՀ մայրաքաղաք Երևանի մետրոպոլիտենը ամենակարճն է Երկիր մոլորակում:
Տիար
Հայկո, պարոն Մարության, լավ կլինի, որ քաղաքապետարանի ժամացույցից ժամը մեկ հնչեն տվյալ պահի կտրվածքով ամենախոշոր և ամենամանր նվիրատուների անունը, ազգանունը, հասցեն ու քաղաքական կողմնորոշման մասին տվյալներ, ինչպես նաև քութեշով հիվանդացած լինելու (կամ հիվանդանալու չլինելու) մասին հավաստի տեղեկություն:

ԲԵՄԻ ՀԵՌԱԳՐԱՏԱՆԸ
‹‹ՔՊ››-ի ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ, ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՏԻԱՐՔ, ՏՂԱՆԵՐ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ, ԽՈՐԸ ՔՆԵՔ, ԳՈՒՆԱՎՈՐ ԵՐԱԶՆԵՐ ՏԵՍԵՔ, ԱՌԱՎՈՏ ԿԱՆՈՒԽ ԷԼ ՍԱՌԸ ԼՈԳԱՆՔ ԸՆԴՈՒՆԵՔ ԵՎ,ՎԵՐՋԱՊԵՍ, ԳԻՏԱԿՑԵՔ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԼՑՎԱԾ ԵՆ ԿԻՍՈՎ ՉԱՓ:
ԱՅՍՊԻՍՈՎ՝ՉԵՂԱՐԿԵՔ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՅՆ Է՝ ՄԵՐ ԳԼԽԻ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԴՆԵԼԸ) ԵՎ ԱՆՑԵՔ ԳՈՐԾԻ: ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԸ:

Վարագույրը հանդիսավոր փակվեց, ներկայացումն ավարտված է:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ