Գործողություն առաջին
Թե ինչու փակ նիստը «չլուսաբանվեց»
Կառավարությունը փակ նիստ էր արել, և ուստի բոլորը ականջները սրել, միմյանց ականջի փսփսում էին, թե էդ նիստում էդ ի՞նչ է եղել, որ էդ նիստն էդպես պի՜նդ փակ է եղել:
Ի՜նչ
փակ, ես կասեի՝ կողպա՜ծ:
Ընդ
որում՝ կողպած ոչ միայն դուռը, այլև մասնակիցների բերանները՝ էդ նիստից հետո:
Բայց
քանզի մարդ արարածը հետաքրքրասե՛ր արարած է, ապա անպատասխան լռությունն առավել թունդ է հետաքրքրասիրություն սադրում. «Տեսնես ի՜նչ է եղել էդ փակ նիստում, տեսնես ի՜նչ է եղել»…

«Ի՜նչ է եղել» հա՜ «ի՜նչ է եղել». մի քանի օր առաջ չասի՞, թե ինչ է լինելու, ա՛յ էդ ասածս է հաստատ եղել. Նիկոլը դրանց՝ միմյանց արած «մաղարիչներն» է հաստատ հատ-հատ դրել, հատ-հատ… «քննարկել»:
Բայց
ոնց որ էլի մի հարց մնաց բաց: Եւ ահա՛ թե ինչ հարց. բա էդ «քննարկածն» ինչո՞ւ գեթ թեթև՜ չլուսաբանվեց:
Պատասխանե՛մ:
Նախ,
թեթև՛ լուսաբանել չէր ստացվելու, քանզի «լուսաբանելու աղբյուրներն» էին չափազանց… «պայծառ»: Թե էդ փակ նիստում էղածը դնեին-լուսաբանեին, «լուսաբանածը աչք էր շլացնելու ու կուրացնելու»: Քանզի էդ պահին «լուսաբանելու աղբյուրներից» սոսկ էդ «մաղարիչը» մոգոնողների աչքներին Նիկոլի ձեռքով դրված «ֆանառներն» էին ըլնելու, էն էլ՝ լուսաբանողները դրանց վրա սառը կոպեկ էին դրել, պինդ սեղմել, «ֆանառի» գցած լույսի ճամփեն կոպեկով փակել:

Գործողություն երկրորդ
Թե ինչու Նիկոլը գնաց՝ հենց «Ռևիզո՛րը» դիտելու
Հիշո՞ւմ եք. «Я пригласил вас, господа, с тем, чтобы сообщить вам пренеприятное известие: к нам едет ревизор».
Նոր
սերունդը դժվար հասկանա, թե ինչ բան է «ռևիզորը», քանզի դրան հիմա «աուդիտոր» են ասում: Բայց սրանց միջև մի սկզբունքային տարբերություն կա. աուդիտորին հրավիրում են, որ գա-ստուգի, իսկ ռևիզորը միշտ այցելում էր հանկարծակի: Աուդիտորը գալիս է, որ կանխի ստուգվողի գլխին գալիք փորձանքը, իսկ ռևիզորն ինքն էր տեղով էդ ստուգվողի գլխին գալիք փորձանք, այն էլ՝ հանկարծահաս
Էնպես
որ աչքիս Նիկոլը որոշել է ոչ թե «աուդիտ», այլ… «ռևիզիա» անել ու Պարոնյանի անվան թատրոն իր այդ այցով աչքիս հենց էդ էր ուզում ակնարկել:

Այսուհետ վայ թե «աուդիտը» պրծավ, «ռևիզիան» սկսվեց: Մինչև օրս էդ մարդը խելո՜ք, կուլտուրակա՜ն «աուդիտ» էր անում, մարդիկ ճիշտ չհասկացան, դե հիմա կանցնի «ռևիզիայի», որճիշտ հասկանան:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ