ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին` հնարավոր է, որ ինքը երկիրը ցմահ կառավարի. հայտնում է Կրեմլի կայքը:

 «Խոսվում է  ինչ-որ հանրաքվեի մասին, որը պետք է անցկացվի, որպեսզի Դուք, ինչպես Սի Ձինփինը Չինաստանում, ցմահ նախագահ մնաք»,- հարցրել է լրագրողը:

 «Ես չեմ մեկնաբանում սպեկուլյացիաները։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահի դիրքից դա լուրջ չէր լինի»,- պատասխանել է Պուտինը։