Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը CIES Football Observatory-ի հաշվարկով, որի ժամանակ առաջնահերթությունը տրվել է տարիքին, խաղային դիրքին, ակումբում եւ հավաքականում մասնակցության եւ գոլերի քանակը, ակումբների եւ հավաքականների հաջողություններն ու առաջնության մակարդակը:

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 103.4 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով 24-րդ տեղում է: Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել 100-ի մեջ:

1. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 201,2 միլիոն եվրո 

2. Նեյմար (ՊՍԺ)՝ 195,7 

3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 186,5 

4. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 184,2 

5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 171,3 

6. Դելե Ալի («Տոտենհեմ»)՝ 171 

7. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 167,2 

8. Անտուան Գրիզման («Աթելտիկո»)՝ 164,5 

9. Պաուլո Դիբալա («Յուվենտուս»)՝ 164,2 

10. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 163,4