Լեոնարդո դի Կապրիոն կստանձնի անձի բազմակիություն ունեցողի դեր: Իրական փաստերի վրա հիմնված «Սենյակ» կոչվող ֆիլմը կպատմի Ամերիկայում տեղի ունեցած հայտնի Բիլլի Միլիգանի պատմությունը, ով տառապում էր անձի բազմակիությամբ: Նրա մեջ ապրում էր 24 մարդ` տարբեր տարիքի, սեռի և սեռային կողմնորշության: Միլիգանի հիվանդությունը համարվել է հազվագյուտ, իսկ մասնագետներին տարիներ են պահանջվել ախտորոշման և բուժման համար: Այս ամենի արդյունքում Միլիգանի փաստաբանին հաջողվել է արդարացնել իր վստահորդին մեղսագրվող արարքներից` բռնաբարություններից, սպանություններից, գողություններից և առևանգումներից: Հետագայում նրա մասին է գրել է նաև հայտնի գրող Դենիել Կիզը` նրա մասին մանրամասն պատմելով իր «Բիլլի Միլիգանի խորհրդավոր պատմությունը» գրքում:

Դե ինչ պատմությունը ինքնին հետաքրքիր է , իսկ մեզ` ֆիլմի սիրահարներիս, մնում է համբերել:

Նադեժդա ԴԱԼՅԱՆ