«Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք»։
Արմեն Աշոտյան

Պատիվը գետնովը տվիք, շատ երես առած ծառա դուրս եկաք, աշխարհայացքն էլ պաթոլոգիա դուրս եկավ, քանզի պետության հանդեպ ձեր սերը ընե՜նց տվեց գլխներիդ, որ էդ պետությանը դրիք, նենց բան արիք, որ դրա համար հատուկ՝ շա՜տ ծանր հոդված կաքրեական օրենսգրքում:
Ի՞նչ ասիք, սա, որպես կարգախոս, առավել հարմար ու սազական չէ՞ կոնկրետ ձեր պարագայում: Ձեզ համար եմ ասում: Մեկ էլ՝ էն խեղճ Ստանիսլավսկու, որի անդորրն եք անընդհատ էդպես անգթորեն խախտում, արդյունքում՝ ինքն էլ, իր հերթին, դնում, ողջ «Նավադևիչիի՛» անդորրն է խախտում: Ուզում եմ՝ ձեր խոսքն առավել դիպուկ ու համոզիչ հնչի. էնպե՛ս հնչի, որ էն խեղճ Ստանիսլավսկին իր գերեզմանում այլևս տուրբին չդառնա՝ «Не верю» բացականչելով:

Այո՛, Աշոտյանենք նորից զարմացնում են իրենց կարգախոսերով: Նախ, ընտրության գնացին (ու այլևս հետ չվերադարձան)՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին»՝ մտահոգության բարդույթով տառապողներին հատուկ կարգախոսով: Հիմա էլ իրենց էդ «անհայտությունից» է՛ս «սադիստական» կարգախոսն են հնչեցնում: Տղերքը, ժողովո՜ւրդ, պետություն են սիրում, նե՜նց են սիրում, որ 20 տարի է առանձնակի դաժանությամբ դրելսիրում են, քի՜չ է, հիմա է՜լ են ուզում շարունակելսիրել:
Իսկական… «
սերիյնիյ մանյակ»:

Սրանց հախից մենակ «Էֆ-բի-այ»-ն ու Ջոդի Ֆոսթերը վայ թե գային, էն էլ «Էֆ-բի-այ»-ն իր բան ու գործը թողել, Թրամփի ու Պուտինի հետևից է ընկել, իսկ Ջոդի Ֆոսթերն էլ արդեն նե՜նց է ծերացել, էլ «շպիլկեքով» մանյակների հետևից վազել դժվար կարողանա: Արդյունքում՝ տղերքը շարունակում են էս հեգ պետությանը իրենց էդ սիրով էլիսպառնալ: Նենց որ, ժողովո՛ւրդ, մի բան պետք է անել՝ դրանք իրենց էդ «աշխարհայացքը» փոխեն, էդ մոլագարի սերը դնեն-թարկեն:
Ո՜նց
թե ի՛նչ անել:
Դուք
էլ իրա՜նց սկսեք ձեր «սիրովսպառնալ»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ