Տարածքային կառավարման  և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան  իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Շատինում ճանապարհը բաց է, խնդիրները՝ լուծված:

«Շատին համայնքում, մոտավորապես 7 ամիս սկսած խնդիրները, որ ժամանակավոր լուծումների միջոցով առկախվել էին, այսօր վերջնական լուծում գտան: Հիմա բացատրեմ՝ ինչումն է խնդիրը. Շատին համայնքը Եղեգիս խոշորացված համայնքի մաս է կազմում և այդ գյուղի բնակիչներն ընտրություններից անմիջապես հետո չէին ընդունել Եղեգիսի համայնքապետի ընտրության արդյունքները, տարբեր բողոքի ակցիաներ էին անցկացրել, հանգել էին վերջնական եզրակացության, որ Շատին համայնքը, որը հանդիսանում է Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը, ունենա իր վարչական ներկայացուցիչը:

 
Մանրամասները՝ տեսանյութում