Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին հանդիպման ժամանակ: The Sun-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել երրորդ կողմի հետ միասին: Ենթադրելի է, որ նախկին ամուսինների միջև խոսակցությունը ծավալվել է երեխաների խնամակալության հարցերի շուրջ: Պապարացիների լուսանկարներից ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում Ջոլին ու Փիթը վիճել են: Մասնավորապես՝ Անջելինա Ջոլին դժգոհ ժեստեր է արել և, հավանաբար, փաստաբանները նրան չգոհացնող պայմաններ են առաջարկել: Անջելինա Ջոլիի փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ նախկին ամուսինները վերջնական համաձայնության են եկել և ստորագրել երեխաների խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը, համաձայն որի՝ Բրեդ Փիթթը ստանում է 50 տոկոս խնամակալության իրավունք, սակայն փորձաշրջանով: Այսինքն՝ երեխաների հետ հանդիպումները նախնական շրջանում տեսագրվելու են:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ