«Հիմա էլ սկսեցիք նախագահի փեշերից կախվել»:
«Ֆեյսբուք», Alvard Safaryan

«Լավատեսական» զարմանքով կարդացի տիկին Alvard Safaryan-ի՝ ինձ հղած մեկնաբանությունն ու որոշեցի ներս չգցել էդ «զվարթ» զարմանքս ու իր հետ կիսվել:
Սիրելի՛
տիկի՛ն Alvard Safaryan, նախ, հիշե՛ք, որ գրածս սոսկ երգիծանք է, կատակ, հումո՜ր:
Մի
քիչ քի՛չ լարվեք ու լիցքաթափվե՛ք:
Ի՞նչ
եք ուզում ախր. ամեն օր դնենք, էդ մարդկանց ձոն ու ներբո՞ղ ընծայենք:
Էդպես
համ իրենց կձանձրացնենք, համ ձեզ:
Երկրորդ: Այ էդ երկրո՜րդը հե՜չ չհասկացա, տիկի՛ն Safaryan: Է՜ն, է՜լի, որ «փեշերից չկախվելու» խիստ հորդոր եք հղում, քանզի էդ խեղճ նախագահին էդ ի՞նչ շոր եք հագցրել, որփեշեր ունի:
Երկու
տարբերակ կա. կա՛մ արքայական ծիրանի եք հագցրել, կա՛մ
Ամա՜ն,
Աստվա՛ծ, թող առաջի՛ն տարբերակն ըլնի, էդ երկրորդ տարբերակից Աստված հեռու պահի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ