Դուք խոյեր չեք, մենք էլ հոտ չենք
Տիար Զենոնը հույժ մարտական էր տրամադրված (գլխին ծաղկած փշե պսակն էր, աջ ձեռքում՝ դագանակը, ձախում՝ վահանը), բայցև մի քիչ ամոթխած էր: Սույն էկլեկտիկ հոգեվիճակը պայմանավորված էր հյուրի անձով: Իսկ հյուրն այդ նա էր՝ շքադռնից արագընթաց հանդիսաքայլով, ժպտադեմ, բայց մի քիչ շփոթված հայացքով սրահ ներխուժած տիար Նիկոլը, ով դիպուկ նշանառությամբ նստեց արքայական գահաթոռին:

Տիար Զենոնը չէր զլացել ու զարմանահրաշ սեղան էր գցել՝ ազգային խոհանոցի բարիքներով առլեցուն: Նաև խմիչքով:
Ճաշացանկում էր՝ պ
ասուց տոլման ու Քարահունջի օղին: Նաև՝ ավելուկն ու փոխինձը:
Հ.Գ. -1 Նրանք, ովքեր Քարահունջի օղին վայելում են ռուսական ձկան պահածոյով, Կարեն Կարապետյանի թխսկան հավերից են՝ գազագրիլացման ենթակա:
Հ.Գ.-2 Եթե ոմանց թվում է, թե տիար Փաշինյանը Սերժի ծրագիրն է իրագործում, նմաններն, անշուշտ, տառապում են ‹‹շպիոն Օնիկի›› ախտանիշով, այսինքն՝ ամենուր լրտես են տեսնում և փորձում են նրանց կապկպել ու հանձնել Եվրադատարան:

Օրակարգ՝
Պասուց տոլման խորհրդանշում է Նիկոլի և նրա մերձավոր շրջապատի (իմա՝ Արարատի և Լենայի, Ալենի ու այլոց) ողջախոհությունն ու ժուժկալությունը կյանքում և կենցաղում (համենայն դեպս այդպես է ենթադրվում), իսկ Քարահունջի օղին՝արիական-արմատական պայքարն ընդդեմ գանձագողության, բյուրոկրատիայի և վերջին հեղափոխության ծնունդ՝ քաղաքական տղայամտության, ինչը, ցավոք, օր օրի է հաստատվում:

Caption

Տիար Զենոնի ձեռքերում եղած դագանակն ու վահանը խորհրդանշական գործառույթից զատ նաև գործնական կիրառումից ունեն՝ պաշտպանելու են տիար Փաշինյանին զանազան անտես ու տեսանելի որոգայթներից, բազմազան դարաններից: Դագանակին մեկ այլ գործառույթ էլ է վերապահված. հեղափոխական պոետիկայի ռիթմով այն թեթևակի հարվածելու է տիար վարչապետին, եթե երբևէ փորձի դրժել որևէ խոստում:
Մի
խոսքով՝ դագանակ և վահան, օղի և ավելուկ: Գումարած՝ փոխինձ:
‹‹Իրավիճակը կփոխվի, երբ քաղաքացին կգիտակցի իր դերը››՝ սա Դուք ասացիք, տիար Նիկոլ ու ոչ այս, ոչ այն, այլ միանգամից ֆեյսբուքյան Ձեր էջում, ես էլ, որպես ՀՀ հպարտ, 1990-ի օգոստոսի 23-ի հռչակագրի դուխով խանդավառ քաղաքացի, հայտարարում եմ՝ գիտակցում եմ իմ պատմական դերը՝ լինել վահան ու լինել դագանակ: Ավելին ասեմ՝ մտադիր եմ շուտով ՀՀ-ում հիմնել ‹‹Վահան և Դագանակ›› անվամբ աջ արմատական կուսակցություն ու որպես այդ կուսակցության նախագահ, Ձեր աջակողմյան հավատավոր ու ձախակողմյան ջանադիր, ուզում եմ թույլ տաք ձեզ զեկուցել, թե այսօր ինչպես է ապրում ՀՀ քաղաքացիական հասարակությունը:

Ապրում է ոապրում է առայժմ երազելով, որ գեղեցիկ մի օր ներկա վերնախավում իշխող տղայամտությունը հօդս կցնդի և քաղաքացիական հասարակությունը կդառնա դրության իսկական տերը: Դուք կարծես թե կամաց-կամաց անտեսում եք դա և ես, որպես ի դարձիբերում, ահավասիկ աղերսում եմ Ձեզ՝ մի անտեսեք, զսպաշապիկ հագցրեք իշխանական վերնախավի որոշ անդամներին, նրանց գլխին դարձեք կուռ դագանակ և ամուր վահան: Հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ իշխանական վերնախավի գրեթե կեսը իշխանավայելչանքի կիզակետում է, արբեցած է ՀՀԿ-ին գետնելու պատմական սխրանքից և նենգադուլի է ենթարկում հանրային կյանքը: Սա, անշուշտ, լուրջ քննարկման նյութ է, այս պահին ընդունեք հուշման մակարդակով կեսբերան ասվածը: Իսկ այժմ մի քանի առաջարկ, որոնք կշրջադարձեն երկրի կյանքը և ներդրումները գարնանը վարարող լեռնային գետերի պես կողողեն հայկական տնտեսությունը:

Տիար Նիկոլ, եկ մի-մի թաս Քարահունջի օղի վայելենք, վրան ճաշակենք նախ պասուց տոլմա, հետո ավելուկի վռիկ, այնուհետև փոխինձ և անցնենք գործի: Տեսեք ՀՀԿ-ի մունետիկները ժամ առ ժամ պայծառակերպվում են, դառնում են ավարտուն անմեղսունակներ և կարող են վտանգել մեր ինչպես ներկան, այնպեսև՝ ապագան: Մի՞թե տիար Շարմազանովի վերջին անեծք-ահաբեկումը, թե դեռ շատ ենք երանի տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, Ձեզ չի հուշում ոչինչ:

Զինվում եմ դագանակով և վերջնագրային ոգով հորդորում եմ կանխել Շարմազանովի և մյուսների քինախնդիր հրճվանքը հետևյալ գործընթացներով.

ա. պետականաշնորհել ՀՀ տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերը, գազի, գազալցման բալոնի, ծամոնի, բենզինի, բանանի և այլնի ներկրումը,

բ. ՔՊ-ական պատգամավորներին պարտադրել անհապաղ ընդունել օրենք աղանդավորական կազմակերպությունների վտարման մասին,

գ. առանց անզգայացման ամորձատել ԼԳԲՏ-ականներին և նրանց պաշտպաններին,

դ.Նաիրա Զոհրաբյանից պահանջել վերադառնալ ելման կետ,այսինքն՝ հանրությանը ներկայանալ նախկին,մեզ համար սովոր և հարազատ դիմապատկերով, մոնղոլական շեղաչքերով,

ե. կտրականապես չեղարկել պարգևավճարի հետագա կիրառումը պետական համակարգում, առհասարակ հայերենում օրենքի ուժով արգելել պարգեվավճար բառի գործածությունը,

զ. իշխանական վերնախավին, միջնախավին և ստորին խավին կտրուկ արգելել մասնակցել որևէ խնջույքի, խաշկերույթի, ասկետական կյանքը նրանց համար դարձնել առօրյա,

է. իրավունքի ուժով թույլատրել, որ քրեաօլիգարխիկ համակարգը անցնի ներօլիգարխիկ պատերազմի, պատերազմական գործողություններում ատրճանակի փոխարեն գործածել զրահատանկ և ռազմական ինքնաթիռ:

***

Զինվում եմ վահանով և վերջնագրային ոգով հորդորում եմ տիար Նիկոլին և ՔՊ-ին՝վերջնակապես չբյուրոկրատանալու նպատակով ամեն կիրակի հասեք Գյումրի և ուսապարկված քայլարշավեք դեպի Երևան: Այս արշավը ձեզ կվարակի հեղափոխական ազնիվ խանդավառությամբ:
Մի
խոսքով՝ ինքնաբյուրեղացեք, զի այլ ելք ուղղակի չիք:

Բեմում՝

ԱՐԳՈ ՆԻԿՈԼ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ, ՎԵՐՋԱՊԵՍ ԳԼԽԻ ԸՆԿԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ՀՈՏՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԽՈՅԵՐԸ ՉԵՔ, ՄԵՆՔ ԷԼ ՀՈՏ ՉԵՆՔ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎԵՐՍՏԻՆ ՀԵՂԵՂԵԼ ՓՈՂՈՑՆԵՐԸ, ԲԱՐԻԿԱԴՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՎ ՕՐՆ Ի ԲՈՒՆ ԵՐԳԵԼ՝ ԵԼԻՐ, ՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԱՆԻԾԵԼ Է
ՄԻ ԽՈՍՔՈՎ՝ ՍԹԱՓՎԵՔ:

Վարագույրը փակվեց, ներկայացումն ավարտվեց:
Գալիք
ներկայացման տոմսերը եռակի թանկ գնով վաճառվելու են բացառապես ԱԺ պատգամավորներին:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ