ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տգետ պաշտոնյան չարիք է. նկատե՞լ եք, երբ մի կիսագրագետ ու անպատրաստ պաշտոնյայի իրավմամբ քննադատում են իր մտքի «գոհարների» կամ ապօրինի քայլերի համար, ապա անմիջապես հայտնվում են պաշտպաններ, ում հիմնական փաստարկն էն ա, որ «ի՞նչ ա պատահել, որ․․․ հլը նոր են, կսովորեն, մի խանգարեք, թողեք, թող աշխատեն․․․»։ Նախ, էտ որտե՞ղ ա գրված, որ մարդը պետք ա պատգամավոր կամ նախարար դառնա, նոր սկսի սովորել (ու էն էլ՝ անհույս)․․․ Մեր երկիրը փորձադաշտ չէ, իսկ պետական ծառայությունն էլ երիտասարդ տարիներին ուղեղի սովաբուժությամբ զբաղված հավերժ մանկամիտների ու սորոսյան կաթնասունների թրեյնինգ չէ․․․ Ուշքի գալ է պետք․․․ Հիմա դեռ անուններ չեմ տալիս և չեմ հնչեցնում վերջին օրերին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների կողմից ՀՀ Սահմանադրության և այլ օրենքների կոպտագույն խախտումները․․․ Բայց դա երկար տևել չի կարող․․․ Այլևս ե՞րբ պետք է հասկանանք, որ տգետ ու ինքնասիրահարված պաշտոնյաները պետության համար պակաս վտանգավոր չեն, քան կոռուպցիան ու մյուս հանցատեսակները․․․»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: