Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացել է Եկատերինբուրգի «Ուրալից», հայտնում է ակումբի կայքը։

Ռուսական ակումբը հրաժեշտ է տվել 4 խաղացողների, այդ թվում՝ 31-ամյա Մանուչարյանին, որի պայմանագրի ժամկետը լրացել է։

Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը 2012 թվականից է «Ուրալի» համակարգում: 2017-ի սկզբնամասում նա որոշ ժամանակ խաղաց Թաիլանդում եւ դարձյալ վերադարձավ «Ուրալ»: Ռուսաստանի ավարտված առաջնությունում հարձակվողը մասնակցել է 6 խաղի, իսկ 2018 թվականին դաշտ դուրս չի եկել ռուսական ակումբի կազմում: