Սերբիայի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվել է Չիլիին:

Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփել է Գիլյերմո Մարիպանը:

Մարոկկոն 2:1 հաշվով պարտության է մատնել Սլովակիային: Աֆրիկացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Այուբ Էլ-Կաաբին և Յունես Բելանդան, իսկ սլովակներից՝ Յան Գրեգուշը:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Սերբիայի մրցակիցներն են Բրազիլիան, Շվեյցարիան և Կոստա Ռիկան, իսկ Մարոկկոն կհանդիպի Իսպանիայի, Պորտուգալիայի և Իրանի հետ: