«Transparency International»-ը երեկ հրապարակել է 2018-ի կոռուպցիայի ինդեքսը։ Հայաստանի համար այն = է 35-ի (105-րդ տեղ)։ 2017-ին նույնպես 35 էր (107-րդ տեղ)։ Ինդեքսի բարելավում 2018-ին չի եղել»։

Հրանտ Բագրատյան

Զարմանալի բան են, հա՜, էդ եվրոպական էս-էն կառույցները: Ձենները գլխները գցած՝ հայոց կոռուպցիայի դարդն են միշտ կչկչալով լալիս, իսկ երբ ստեղ հանկարծ կոռուպցիոներ են բռնում, էդ նույն եվրոպական «թխսկան» կառույցներն իրենց թևերը դրանց վրա փռում, իրենց ստեղ ածած ձվերից ելած էդ ճտերին իրենց թևերի տակ առնում, փախցնում են, տանում ու հետո նորից շարունակում մեզանում փթթող կոռուպցիան ողբալԻսկ ըստ իս՝ իրենց համար, որքան ստեղ իրենց «լա՜վ ծանոթ», թո՜ւնդ կոռուպցիոներ, էնքան դրանց վրա իրենց մոտ պահվող «ընտիր կամպրամատ» ու էնքան դրանց «կառավարելու» հոյակապ լծակ: Եւ ուստի իրենց պե՞տք է դրանց խաթրին կպչել:

Արևմուտքն առհասարակ «լոյալ ու բարեսիրտ» է նաև սեփակա՛ն կոռուպցիոներների հանդեպ, որովհետև է՜դ արդեն իրենք են, իրենց «սրբազան ու անձեռնմխելի եղբայրությո՜ւնը», իրենցկարելի՜ է: Քանի՞ անգամ իրենք կանխավ նկատեցին ու կանխեցին իրենց «Lehman Brothers»-ների գործունեությունն ու իրենց էդ սև ցուցակներ քանի՞ անգամ դրանց մտցրեցին: Մինչև չպայթեցին էդ պղպջակները, ո՞վ դրանց վրա «հակակոռուպցիոն» մի հատ ողբ դրեց: Քանի՞ «Իրանգեյթ» կանխավ նկատեցին ու դրա համար քանի՞ անգամ թունդ ամաչեցին:

Մյո՜ւս զարմանալի բանն էլ այն է, որ Հրանտ Բագրատյանի պես մարդն իր պայծառ գլուխն ու պայծառ խելքը էդ թխսկանների խելքի հետ է դնում ու դրանց «ուսումնասիրությունները» պարբերաբար սենց խնամքով կարդում, էդ «թևավորների» մունետիկը դարձած, ստեղ դրանց չաղ ու «անաչառ» թվերը հայտարարում, դրանց թվերին հիմնված՝ հաշվարկ ու եզրակացություն է անում: Իսկ, ըստ իս, ո՛վ դրանց ուսումնասիրությունների անշահախնդրությանն է դեռևս հավատում, ուրեմն նա հաստա՛տ ամեն Ամանոր Սանտա Կլաուսին է դեռևս սպասում:

Որ կոռուպցիան դեռ մեր երկրում կա ու փթթում է, բոլորս էլ գիտենք. ո՛չ դրանց կասկածելի «ուսումնասիրություններն» են, որ ստեղ պիտի աչք բացեն, ո՛չ էլ դրանց՝ իրենց վաղուց պախարակած աղբյուրներից արած «պրես-ռելիզները»: Էդ բանն իմանալու համար մեզ Եվրոպա պետք չէ: Մենք իրենցից լավ գիտենք մեր երկրում փթթող կոռուպցիան, քանզի ոչ թե իրենք, այլ հենց մենք ենք դրա պտուղները ստեղ ճաշակում: Բայց որ հենց դրա՜նք պիտի օգնեն, որ էդ կոռուպցիան ստեղից վերանա (ու ո՛չ հակառակը), էդ նո՜ւյն պատմությունն է դառնում, ինչ սրանից ահագին ժամանակ առաջ էն Եդեմում եղավ, երբ էն հարիֆ Ադամ-Եվային Եդեմից դրին-քշեցին, իսկ էն աֆերիստ, սադրիչ օձն էլի էդ Եդեմում, ոնց կար, ընենց էլ մնաց ու ցօրս էդտեղ ազատանսանկցիա» դեռ ֆռֆռում է:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ