Իտալիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի «Ատալանտա»-«Յուվենտուս» դիմակայությունում հյուրընկալող կողմը բավականին անսպասելի պարտության է մատնել իտալական ֆուտբոլի առաջատարին՝ նրան դուրս մղելով այս հեղինակավոր խաղարկության հետագա մասնակցությունից: Բերգամո քաղաքը ներկայացնող թիմից երկու գոլի հեղինակ է դարձել Սապատան, մեկ գոլ էլ Կաստանի ակտիվում է: Կիսաեզրափակչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի «Ռոմային» 7:1 խոշոր հաշվով պարտության մատնած «Ֆիորենտինան»: